Քաղաքական

15.12.2023 19:50

2500 ՀԿ-ներ Հայաստանին համոզել են, որ կարող է ապրել առանց Ռուսաստանի. Պետդումայի փոխխոսնակ

2500 ՀԿ-ներ Հայաստանին համոզել են, որ կարող է ապրել առանց Ռուսաստանի. Պետդումայի փոխխոսնակ

ԽՍՀՄ տարածքում ամենամեծ ներկայացված Ամերիկյան դեսպանատան առնթեր 2500 ՀԿ-ներ՝ դրամաշնորհներ, գումարներ հայ երիտասարդներին, հայ հասարակությանը համոզել են, որ Հայաստանը կարող է ապրել առանց Ռուսաստանի։ Նման հայտարարություն է արել ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը։

Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումի բացման ժամանակ խորհրդարանականը կոչ է արել Հայաստանին չկրկնել հետխորհրդային երկրների սխալները, որոնք փորձում էին ստանալ ամեն հնարավորը Ռուսաստանից և միաժամանակ ստանալ ամեն ինչ Եվրոպայից։

«Երբ Ղարաբաղում ընթանում էր վերջին պատերազմը, իմ աշխատասենյակում բառացիորեն ամեն շաբաթ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ էին լինում, ովքեր ասում էին. «Զանգեք, ասեք, մի բան արեք, դադարեցրեք պատերազմը, մեր տղաները մահանում են, նրանց դագաղներով բերում են ճակատից»։ Իսկ այսօր այս պատգամավորներն այլեւս չկան՝ ընդհանրապես, ոչ ոք։ Հիշեցնեմ, որ այն ժամանակ արյունալի պատերազմը դադարեցրեց հենց Պուտինը»,-ասել է Պետդումայի փոխխոսնակը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։