Ոստիկանությունում պաշտոնաթողությունները շարունակվում են
Մամուլում տեղեկություններ կան, որ Հայաստանի ոստիկանապետի պաշտոնում Վլադիմիր Գասպարյանի նշանակումից հետո համակարգից հեռանալու վերաբերյալ զեկուցագրեր են ներկայացրել որոշ բարձրաստիճան ոստիկաններ: Մասնավորապես` «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ, ոստիկանության գնդապետ, Շերիֆ մականունով Կարեն Բաբայանը, նաև Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության ծառայության պետ, Գլեբ մականունով Արմեն Հակոբյանը:
«7օր»–ը ՀՀ ոստիկանությունից փորձել է ճշտել` այս տեղեկություններն իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ տեղեկացրել են, որ Կարեն Բաբայանը (Շերիֆ) և Արմեն Հակոբյանը (Գլեբ) զեկուցագիր են ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին։
Տեղեկություններ կային նաև, որ ոստիկանության այլ աշխատակիցներ ևս զեկուցագրեր են ներկայացրել, սակայն մեզ հայտնեցին, որ հաստատված տեղեկություն միայն այս երկուսի մասին կա։
Նշենք նաև, որ մամուլի տեղեկությունների համաձայն՝ Կարեն Բաբայանը (Շերիֆ) և Արմեն Հակոբյանը (Գլեբ), ինչպես նաև նրանց թիմը, ոստիկանական համակարգից հեռացել են Վլադիմիր Գասպարյանի հետ նախկինում ունեցած անձնական տարաձայնությունների պատճառով:

7or.am