Հունաստանի կառավարությունը համաձայնել է հանրաքվե անցկացնել
Հունաստանի նախարարների կաբինետը հաստատել է երկրի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուի առաջարկը՝ հանրաքվե անցկացնել Եվրամիության կողմից առաջարկվող հակաճգնաժամային միջոցների հարցի վերաբերյալ։
Վարչապետի առաջարկն ընդունվել է միաձայն։ «BBC Russian»–ը հաղորդում է, որ քվեարկությունը կանցնի մոտակա ժամանակներս այն բանից հետո, երբ կհամաձայնեցվեն Եվրամիության կողմից տրամադրվող հակաճգնաժամային օգնության հիմնական դրույթները։
Արտակարգ խորհրդակցության ժամանակ վարչապետը նշել է, որ հանրաքվեն փաստացի հարցականի տակ է դնում Հունաստանի հետագա անդամակցությունը եվրագոտուն։