Լրահոս

02.11.2011 09:34


«Ֆուկուսիմա» ատոմակայանի ռեակտորներց մեկում ռադիոակտիվ գազ է հայտնաբերվել

Ինչպես հայտնում է «BBC»–ն, երկրաշարժից ու նրան հաջորդած ցունամիից վնասված ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմակային էլեկտրակայանի ռեակտորներից մեկում հայտնաբերվել է ռադիոկտիվ քսենոն։ Այս մասին տեղեկացրել է կայանի  օպերատորը։

Մասնագետների կարծիքով՝ ռադիոակտիվ գազը կարող է չկառավարվող միջուկային գործընթացի հետևանք լինել, որը վկայում է լուրջ խնդիրների առաջցման մասին։

Ընկերության օպերատորը հայտարարում է, որ ռեակտորի ներսում ռադիոկատիվության մակարդակը հասել է կրիտիկական չափերի։ Ջերմությունն ու ճնշումն էլ աննորմալ մակրդակի  վրա են։

Չնայած  սրան՝ ընկերության ներկայացուցիչ Օսամու Յոկակուրան հայտնել է, որ  ռեակտորը գտնվում է կայուն վիճակում և կարծում է, որ  գազը  չի ազդի իրենց հետագա գործողությունների վրա։

Նա նաև հավելել է, որ կայանից դուրս ռադիոակտիվ նյութերի  արտահոսք չի հայտնաբերվել։

Այս խորագրի վերջին նյութերը