Հայաստանի արտգործնախարարը ընդունել է Բելառուսի արտգործնախարարի տեղակալին
Նոյեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Բելառուսի արտգործնախարարի տեղակալ Իգոր Պետրիշենկոյին, ով Հայաստան է ժամանել ԱԳՆ-երի միջեւ քաղաքական խորհրդատվությունների մասնակցելու նպատակով:
Ողջունելով Իգոր Պետրիշենկոյին` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ ընդգծեց, որ հայ-բելառուսական ավանդական ջերմ կապերը շարունակական զարգացում են ապրում համագործակցության բոլոր ոլորտներում:
«Հատկանշական է, որ շուրջ երկու ամիս առաջ ստորագրված ԱԳՆ-երի միջեւ խորհրդակցությունների մասին փաստաթուղթն արդեն իրագործվում է, եւ դա վկայում է մեր համագործակցության իրական արդյունավետության մասին»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իգոր Պետրիշենկոն նախարար Նալբանդյանին փոխանցեց Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովի ողջյուններն ու բարեմաղթանքները:
Հանդիպմանն երկուստեք ընդգծվեց, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, փոխայցելությունները, տնտեսական փոխգործակցությունը, խորհրդարանական կապերը, ապակենտրոնացված համագործակցությունը, մշակութային փոխանակումները հնարավորություն են տալիս առավել խորացնել երկու ժողովուրդների միջեւ բարեկամությունը:
Զրուցակիցները, նշելով լայն իրավապայմանագրային դաշտի առկայությունը, միաժամանակ շեշտեցին այն առավել ընդարձակելու անհրաժեշտությունը:
Էդվարդ Նալբանդյանն ու Իգոր Պետրիշենկոն անդրադարձան երկկողմ առեւտրատնտեսական փոխգործակցության առավել ակտիվացման նպատակով ձեռնարկվող քայլերին: