Քաղաքական

14.12.2023 10:04

Նաև սեփական թիմի ներսում են փոփոխություն արել՝ հանուն «իմպիչմենթ» օպերացիայի․ «Փաստ»

Նաև սեփական թիմի ներսում են փոփոխություն արել՝ հանուն «իմպիչմենթ» օպերացիայի․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրվա իշխանության կողմից Ալավերդիում իրականացրած «իմպիչմենթ» օպերացիայի հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ գալիս:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ՔՊ-ն ոչ միայն «իրենով է արել» Ալավերդու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամներից մեկին, այլև, պարզվում է, հենց իր թիմի ներսում է փոփոխություն արել. ի մասնավորի, հեռացրել է ավագանու սկզբունքային անդամներից մեկին՝ Մարիաննա Պեպանյանին, որը դեմ է եղել համայնքի ղեկավարին՝ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։

Ալավերդու մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այդ «գործով» ևս զբաղվել է քպական պատգամավոր Արեն Մկրտչյանը, որին օգնել է իր մայրիկը։ Ավելին, մենք տեղեկություններ ունեինք, որ ճնշումների ներքո մանդատը վայր դրած Մարիաննա Պեպանյանը ոչ թե ինքն է դիմում գրել, ինչպես պահանջում է օրենքը, այլ լիազորագիր է տվել հենց... Արեն Մկրտչյանի մայրիկին՝ Մարգարիտա Աբգարյանին։

«Փաստը» երեկ դիմեց տիկին Աբգարյանին՝ խնդրելով պատասխանել՝ որքանով են ճիշտ այս տեղեկությունները: Նախ՝ իմանալով, թե ով է զանգահարում և ինչի համար, նա ասաց, որ աշխատանքի է և չի կարող աշխատանքի ժամին պատասխանել մեր հարցերին: Մարգարիտա Աբգարյանը խնդրեց զանգահարել աշխատանքային օրվա ավարտից, այսինքն՝ 18:00-ից հետո, սակայն երեկոյան մեր զանգերը, ցավոք, այդպես էլ անպատասխան մնացին»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։