«Հզբոլլահ»–ը քննադատել է Ադրբեջանին ու սպառնացել փակել նրա հյուպատոսությունը Թավրիզում
Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության շենքի առջև տեղի կունենա բողոքի ցույց։ Այս մասին հայտարարել է «Հզբոլլահ»-ի իրանյան մասնաճյուղ «Հզբոլլահ Անսարի»–ի գլխավոր քարտուղար Հոջաթուլիսլամ Ռուհուլլա Բեջանին։
Բեջանին նշել է՝ որպես բողոք ընդդեմ Ադրբեջանի կողմից իրականացվող հակաիսլամական քաղաքականության, որը սիոնիստական ուղղվածություն ունի, Թավրիզի երիտասարդությունը կդադարեցնի քաղաքում Ադրբեջանի հյուպատոսության գործունեությունը և դուրս կշպրտի հյուպատոսության աշխատակիցներին։
-Մինչ այս մենք հույս ունեինք, որ Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչները կհրաժարվեն հակաիսլամական գործողություններից,–հայտարարել է Բեջանին։