Քաղաքական

12.12.2023 12:18

Մի քանի օր շարունակ քպականները տոնել են իրենց «հաղթանակը» և «նոն ստոպ» ռեժիմով քեֆերի մեջ են եղել․ «Փաստ»

Մի քանի օր շարունակ քպականները տոնել են իրենց «հաղթանակը» և «նոն ստոպ» ռեժիմով քեֆերի մեջ են եղել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ալավերդիում «բարեհաջող» իշխանազավթում իրականացնելուց հետո, մեր տեղեկություններով, մի քանի օր շարունակ տեղի քպականները երևանյան «հյուրերի» հետ տոնել են իրենց «հաղթանակը» և «նոն ստոպ» ռեժիմով քեֆերի մեջ են եղել։ Ավելին, ալավերդցիները պատմում են, որ խոշորացված համայնքի մեջ մտնող առանձին բնակավայրերում երկար ազդանշաններով ավտոմեքենաների շարասյուններով շրջելուց բացի, բավականին ճոխ հրավառություն են արել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս ամենին զուգահեռ իշխանություններն Ալավերդիում լուրջ կադրային ջարդ են սկսել՝ բաց տեքստով հայտարարելով, որ չեն պատրաստվում աշխատել «հների» հետ: Աշխատակիցների մի մասն արդեն իսկ ազատվել է աշխատանքից, մյուսներին ասվել է. «Կա՛մ հեռանում եք, կա՛մ մենք կհեռացնենք»։ Ընդ որում, խոսքը ոչ միայն քաղաքապետարանի աշխատակիցների մասին է, այլև քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող կազմակերպությունների»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։