Լրահոս

01.11.2011 18:08


Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայի հետ վերամիավորման նպատակով 50 մլրդ դոլարի չափով հիմնադրամ կստեղծի

Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայի հետ վերամիավորման նպատակով 50 մլրդ դոլարի չափով հիմնադրամ կստեղծի

Հարավային Կորեայում 50 մլրդ դոլարի չափով հիմնադրամ կարող է ստեղծվել, որը կօգտագործվի Կորեական Ժողովրդավարական Հանրապետության (Հյուսիսային Կորեա) հետ վերամիավորվելու դեպքում։ Այս մասին հայտարարել է Կորեայի միավորման գործերի նախարար Յու Վու Իքը։

Ըստ նախարարի խոսքերի՝ գաղափարը պետական գերատեսչությունների մեծ մասի հավանությանն է արժանացել, ու մինչև տարեվերջ օրինագիծը կքննարկվի խորհրդարանում։

Հիմնադրամը ֆինանսական միջոցներ ձեռք կբերի երկրի բյուջետային ավելցուկի հաշվին, որը այս տարի կազմել է 4 մլրդ դոլար։ Նախարարն ընդգծել է, որ Հարավային Կորեան հիմնադրամի կայացման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու համար այլ պետությունների չի դիդմի։

Տեղեկացնենք, որ Հարավային Կորեայի պետական բյուջեն 270 մլրդ դոլար է։

Այս խորագրի վերջին նյութերը