«Ժառանգության» ներկայացուցիչ. «ՀԱԿ–ի առաջարկած ձևաչափը անընդունելի է դարձնում համագործակցությունը»
Խոսելով ներքաղաքական զարգացումներից՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը նշել է, որ այժմ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում։
–Բոլոր կուսակցություններն իրենց մարտավարություններն են մշակում։ Այսօրվա վիճակում դեռ չեն պարզվել քաղաքական դաշտի կոնտուռները,–ասել է Հ. Հարությունյանը։
–Այն իրականությունը, ինչ մեր աչքի առաջ է, ավելի վատն է, քան ընդդիմությունն է ներկայացնում։ Երբ երկրի ծայրամասերը դատարկվում են, երբ գյուղը քայքայվում է, սա վտանգում է երկրի ապագան,–նշել է«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը։
Նրա խոսքերով՝ շատ ցանկալի կլիներ, եթե ընդդիմադիր դաշտը մեկ նպատակի շուրջը միավորվեր։ Խոսելով ՀԱԿ–ի հետ համագործակցության մասին՝ Կ. Հակոբյանը նշել է.
–ՀԱԿ–ի առաջնորդի ու ՀՀՇ–ի գաղափարախոսության և «Ժառանգության» գաղափարների միջև էական տարբերություն կա։
Նրա կարծիքով՝ ընդդիմադիր դաշտում տարբեր գաղափարական թևերի միջև համագործակցություն հնարավոր է միայն այն տեսակետից, որ նրանք գործում են ընդդեմ իշխանության, որը չի նշանակում, թե իրենք պետք է «կոմպրոմիսի գնան» գաղափարական հարցերում։
–Իրենց առաջարկած ձևաչափը անհնարին և անընդունելի է դարձնում համագործակցությունը,–անդրադառնալով ՀԱԿ–ի հետ համագործակցության հնարավորությանը՝ հավելելել է բանախոսը։

7or.am