Քաղաքական

09.12.2023 10:32

70 հազար դոլար արժողությամբ համակարգչային ծրագիր՝ համացանցը հետախուզելու համար․ «Հրապարակ»

70 հազար դոլար արժողությամբ համակարգչային ծրագիր՝ համացանցը հետախուզելու համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեն մոտ 70 հազար դոլար արժողությամբ համակարգչային ծրագիր է գնել, որը թույլ կտա այսուհետ սոցցանցերն ավելի արագ մոնիթորինգի ենթարկել։ Ծրագրի գնման համար պետական բյուջեից վճարվել է 28 մլն 326 հազար դրամ, գնումը կատարվել է «Միկրորինգ» ՍՊԸ-ից։

Ծրագիրը կոչվում է «Մալտեգո»։ Այս համակարգչային ծրագիրը տեղեկատվության հավաքագրման շատ հզոր համակարգ է։ Այն թույլ է տալիս սոցցանցային էջերում, էլեկտրոնային փոստի հասցեներում, հեռախոսների համարներով և ոչ միայն, որոնել ցանկացած տեղեկատվություն։

Այս ծրագրի միջոցով կարելի է որոշել նաև որոնվող անձի գտնվելու վայրը։ Այլ կերպ ասած՝ այս ծրագրով կարելի է համացանցի բաց աղբյուրներում հետախուզական միջոցառումներ անել, հայտնաբերել, թե, օրինակ, քանի հոգի է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «բռնության կոչ» տարածել և այլն»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։