Կարինե Հակոբյան. «Վարչապետի հայտարարությունը հակասահմանադրական և հանցագործ հայտարարություն է»
–Երբ վարչապետը նման հայտարարություն է անում, կարծում եմ՝ վարչապետը պետք է հրաժարական տա,–արձագանքելով Տիգրան Սարգսյանի հայտարարությանը՝ ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը։
Նրա խոսքերով՝ նույնիսկ շատ մեղմ է ասված հրաժարական տալը.
–Նա պետք է հրաժարական տա գաղափարական ոլորտում, բայց իրավապահ ոլորտում նա պետք է պատասխան կրի այս տարիների ընթացքում երկիրն էլ ավելի քայքայելու համար։
Կ. Հակոբյանը հակասահմանադրական և հանցագործ է որակել վարչապետի հայտարարությունը։
–Վարչապետը փաստում է, որ հասարակությունը ընտրություններում դեր չունի։ Նա անտեսում է հասարակության գործոնը,–նկատել է նա։
–Վարչապետը ոչ մեկին չի վիրավորել։ Վարչապետը նկատի է ունեցել Հանրապետական կուսակցության հզորությունը,–հակադարձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը։
Հ. Հարությունյանի խոսքերով՝ վարչապետի հայտարարությունը նրա տեսակետն է։
–Վարչապետը ո՛չ կառավարության տեսակետն է արտահայտել, ո՛չ էլ կուսակցության ուղերձն է հղել–ընդգծել է ՀՀԿ–ական պատգամավորը։

7or.am