Լրահոս

01.11.2011 15:12


Կ. Հակոբյան. «Կարեն Կարապետյանը այդպես էլ չգիտակցեց, որ քաղաքապետը քաղաքական պաշտոն է»

Կ. Հակոբյան. «Կարեն Կարապետյանը այդպես էլ չգիտակցեց, որ քաղաքապետը քաղաքական պաշտոն է»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը, խոսելով Կ. Կարապետյանի և Ա. Սարգսյանի հրաժարականների մասին, այսօրվա ասուլիսում ասել է, թե դրանք նորմալ գործընթացներ են։

–Ոստիկանապետը հո հարյուր տարի չի՞ մնալու,–նշել է նա, ապա հավելել է,–Կարեն Կարապետյանը շատ նորմալ, ինտելիգենտ, գործարար հատկանիշներով օժտված անձնավորություն է, շատ լավ էլ քաղաքապետ է եղել։

Բանախոսը չի կարծում, թե այս հրաժարականները հատկապես կապված են նախընտրական գործընթացների հետ։

Այս բոլոր գործընթացները, ըստ մեկ այլ բանախոսի՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանի, տեղավորվում են անտրամաբանական քաղաքական դաշտի շրջանակներում։ Անդրադառնալով քաղաքապետի հրաժարականին՝ Կ. Հակոբյանն ասել է, թե Կ. Կարապետյանը մի քաղաքապետ էր, ով այդպես էլ չգիտակցեց, որ քաղաքապետի պաշտոնը, և ընդհանրապես՝ ընտրովի պաշտոնները, քաղաքական է և քաղաքական պատասխանատվություն է ենթադրում։

–Այդ քաղաքական պատասխանատվության զգացումի բացակայությունն է նաև, որ հենց այդպես կարելի է թողնել ու գնալ, մեկ այլ պաշտոնի անցնել։

Նա նկատել է, թե մեկ տարվա ընթացքում Կ. Կարապետյանը կարողացավ մեծացնել սոցիալական լարվածությունը և նպաստել արտագաղթողների ավելացմանը։

Նրա կարծիքով՝ այս պահին ոստիկանապետի հրաժարականը այնքան էլ տրամաբանական չէր, քանի որ վերջին շրջանում ՊՆ ամբողջ վերնախավի հրաժարականի հասարակական պահանջ կա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը