Հարցազրույց

07.12.2023 14:13


ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի ղեկավարության վարքագիծը շանտաժ է և դիվերսիա. Ալեքսեյ Մուխին (տեսանյութ)

ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի ղեկավարության վարքագիծը շանտաժ է և դիվերսիա. Ալեքսեյ Մուխին (տեսանյութ)

Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մուխինը Alpha News-ին մեկնաբանել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության գործողությունները, մասնավորապես՝ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցելուց հրաժարվելը։

«Իրականում Հայաստանի ղեկավարության վարքագիծը ՀԱՊԿ-ի հետ կապված որոշակի է, այդ գիծը կոչվում է շանտաժ: Մի կողմից՝ Հայաստանը, մեր տեղեկություններով, չի ծրագրում դուրս գալ ՀԱՊԿ-ից, քանի որ դա նրան միջազգային շատ ծանր դրության մեջ կդնի։ Բայց մյուս կողմից շանտաժը զուգորդվում է դիվերսիայով։

ՀԱՊԿ-ի հանդիպումների և պաշտոնական միջոցառումների սաբոտաժը, իբրև թե, Հայաստանի ղեկավարության վրեժն է այն բանի համար, որ ՀԱՊԿ-ը չի միջամտել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Թեեւ ՀԱՊԿ-ն ուղղակի իրավական հիմքեր չուներ սրա համար։ Հայկական կողմը, հասկանալի պատճառներով, անտեսում է այս պարզ փաստը և փորձում է պատասխանատվությունը գցել ՀԱՊԿ-ի վրա՝ իրենից հանելով այն, որ Հայաստանը չի նախապատրաստվել Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողությանը»,-կարծում է փորձագետը։

Մուխինի խոսքով, ՀԱՊԿ նիստերին մասնակցությունն անհրաժեշտ է առաջին հերթին հենց Հայաստանին, որպեսզի մատը պահի հրատապ խնդիրների զարկերակի վրա։

«Գիտեք, փաստն այն է, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար հանդիսանում է հայկական տարածքի անվտանգության պահպանման երաշխիք, Հայաստանը դա շատ լավ հասկանում է, բայց, մյուս կողմից, Հայաստանի չմասնակցելը հանդիպումներին ոչ մի կերպ չի ազդի կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի վրա: Եվ, հավանաբար, Հայաստանի ղեկավարությունը պարզապես շատ ավելի քիչ տեղյակ կլինի, թե ինչ է կատարվում ՀԱՊԿ-ի հետ և ինչպես է կազմակերպությունը նախատեսում զարգանալ՝ ի դժբախտություն Հայաստանի ղեկավարության։

Թերևս դա անհրաժեշտ պայման է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների հետ մերձեցում սկսելու համար՝ մոդելավորելով անդամ երկրների ռազմաբազաներ Հայաստանի տարածքում տեղակայելու հնարավորությունը։ Ինչո՞ւ եմ ասում «ընդօրինակել»: Որովհետև ՀԱՊԿ անդամակցությունը ոչ մի կերպ չի համապատասխանում նման գործողություններին»,-նշել է Մուխինը։

Alpha News-ի զրուցակիցը վստահ է, որ իրականության համարժեք ընկալումը կգերակայի Հայաստանի ղեկավարության անմիջական ցանկություններին, և խոհեմությունը, ի վերջո, հաղթանակ կտանի։

«Ցավոք, Հայաստանի ղեկավարության իմպուլսիվ գործողություններից պաշտպանվածություն չկա, դրանք կարող են լինել, բայց, անկեղծ ասած, ողջախոհությունն ու պրագմատիզմը թելադրում են հակառակը։ Նրանք թելադրում են, որ Հայաստանը, ամեն դեպքում, մնա ՀԱՊԿ-ի մաս»,-եզրակացրել է քաղաքագետը:

Այս խորագրի վերջին նյութերը