Սեմինար հայաստանյան փաստաբանների և դատավորների համար արտահայտվելու ազատության թեմայով
Այսօր մեկնարկեցին փաստաբանների և դատավորների համար նախատեսված երկու սեմինարները, որոնց նպատակը արտահայտվելու ազատության առավել բարձր պաշտպանություն խթանելն է:
Սեմինարը կազմակերպել է «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) հասարակական կազմակերպությունը՝ ԵԱՀԿ-ի Երևանի գրասենյակի, ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերի ներկայացուցչի, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան և Ամերիկյան իրավաբաններիընկերակցություն, CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչության օժանդակությամբ:
Սեմինարներն անց են կացվում «Doughty Street Chambers» ընկերության անդամ, թագավորական խորհրդական Գևին Միլլերի և խոսքի ազատության ոլորտում հայտնի միջազգային «ARTICLE 19» կազմակերպության ավագ իրավաբան Բոյկո Բոևի կողմից՝ ԻԵՄ-ի իրավաբանների թիմի հետ համատեղ: Քննարկումները կենտրոնանալու են այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք են զրպարտությունն ու վիրավորանքը, անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, դատավարությունների լուսաբանումը և արտահայտվելու ազատությունն ընտրությունների համատեքստում:
Սեմինարներն անց են կացվում ի պատասխան հայաստանյան լրատվամիջոցների և լրագրողների դեմ հարուցվող գործերի աճի: Դրանց նպատակն է բարձրացնել հայաստանյան փաստաբանների և դատավորների իրազեկությունն արտահայտվելու ազատության իրավունքին վերաբերող միջազգային չափանիշների ոլորտում, ինչը թույլ կտա հասնել այդ իրավունքի առավել բարձր պաշտպանության:
Սեմինարին Գևին Միլլերը նշեց. «Արտահայտվելու ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից է: Լրատվամիջոցների պարտականությունն է տեղեկություններ հաղորդել հանրային շահին առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ: Հանրությունը, մյուս կողմից, ունի այդ տեղեկություններն ստանալու իրավունք: Հանրային իրավաչափ քննարկումների առարկա հանդիսացող հարցերին վերաբերող տեղեկությունների և գաղափարների ազատ հոսքի սահմանափակման ցանկացած փորձ պետք է մանրազնին քննության արժանանա դատարանների կողմից: Խոսքի նկատմամբ միջամտությունը թույլատրելի է, երբ համոզիչ կերպով հաստատվել է այդ անելու հրատապ հասարակական կարիքը: Բոլոր տեսակի պատժամիջոցները պետք է լինեն համաչափ: Խիստ կարևոր է, որ իրավաբաններն ու դատավորները լիարժեքորեն հասկանան այս կարևոր սկզբունքները: Հուսով եմ, որ բոլոր մասնակիցները կկարողանան այս ամենը գործնականում կիրառել հայաստանյան դատարաններում: Ես, իրոք, շատ ուրախ եմ, որ այցելում եմ Հայաստան և կարող եմ խոսել այս միջոցառմանը»:
Բոյկո Բոևը նշեց. «Իրավաբաններն ու դատավորներն առանցքային դերակատարում ունեն մի հասարակությունում, որը ղեկավարվում է օրենքներով, այլ ոչ՝ քաղաքական նկատառումներով: Երբ մարդուն զրպարտում են, նա իր հեղինակության պաշտպանության համար դիմում է իրավաբանի և դատավորի: Նույն կերպ նաև լրագրողներն են դիմում կոմպետենտ և անկախ իրավաբանների և դատավորների՝ պաշտպանելու իրենց արտահայտվելու ազատությունը: Մեր սեմինարի նպատակն է զինել մասնակիցներին գիտելիքներով, որոնք թույլ կտան նրանց հավասարակշռություն ապահովել այնպիսի հակադիր շահերի միջև, ինչպիսիք են հեղինակությունը և խոսքը, և նպաստել իրավական երաշխիքների առավել արդյունավետ կիրառությանը հանուն ազատ ու անկախ լրատվամիջոցների »:
«Իրավունքի Եվրոպա միավորման» նախագահ Լուսինե Հակոբյանը նշեց. «Բոլոր իրավունքները համընդհանուր, անբաժանելի, փոխկախյալ և փոխկապակցված են, սակայն արտահայտվելու ազատությունը ժողովրդավարական հենասյունն է: Այդ պատճառով այն միշտ մնալու է մեր կազմակերպության առաքելության և գործունեության կենտրոնում»:
Սեմինար հայաստանյան փաստաբանների և դատավորների համար արտահայտվելու ազատության թեմայով
Այսօր մեկնարկեցին փաստաբանների և դատավորների համար նախատեսված երկու սեմինարները, որոնց նպատակը արտահայտվելու ազատության առավել բարձր պաշտպանություն խթանելն է:
Սեմինարը կազմակերպել է «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) հասարակական կազմակերպությունը՝ ԵԱՀԿ-ի Երևանի գրասենյակի, ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերի ներկայացուցչի, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան և Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն, CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչության օժանդակությամբ: