Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3-րդ կոմիտեի 37-րդ հանդիպման օրակարգի «ժողովուրդների ինքնորոշման իրավունք» եւ «Ռասիզմի, ռասայական խտրականություն ու անհանդուրժողականության այլ ձեւերի վերացում» կետերով հոկտեմբերի 31-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը, ով նշել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նկատմամբ ոտնձգությունները հանգեցրեցին ավերածությունների, տեղահանումների ու ագրեսիայի, եւ որ այսօր էլ Հայաստանի ու առհասարակ հայերի նկատմամբ ատելություն քարոզելով` Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի:
Դեսպանը, հղումներ կատարելով ռասիզմի դեմ պայքարի միջազգային ատյանների զեկույցներին, ներկաների ուշադրությունն է հրավիրել Բաքվի կողմից հայատյացությունը որպես պետական քարոզչություն հռչակելու փաստերին: Կարեն Նազարյանը նշել է, որ այդ անընդունելի վարքագիծը քողարկելու համար Ադրբեջանը շարունակում է շրջանառել կեղծիքներ, ստեր պարունակող հայտարարություններ, ելույթներ ու նամակներ, եւ որ ռասայական խտրականության դրսեւորումներն ու ձեւերը վտանգում են վստահության մթնոլորտի ձեւավորման գործընթացը, հետեւաբար նաեւ վնասում ԼՂ կարգավորման բանակցային գործընթացին: