Ա. Կարապետյան. «Հարկերի հավաքման գործընթացը ժողովրդի վիճակի վատթարացմանն է բերում»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱրտակԴավթյանը, խոսելով գալիք տարվա պետբյուջեն 101 մլրդ–ով ավելացնելու հարցի մասին, նշել է, թե դա հասարակ քաղաքացու համար դրական ազդեցություն է ունենալու։
Ա. Կարապետյան. «Հարկերի հավաքման գործընթացը ժողովրդի վիճակի վատթարացմանն է բերում»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը, խոսելով գալիք տարվա պետբյուջեն 101 մլրդ–ով ավելացնելու հարցի մասին, նշել է, թե դա հասարակ քաղաքացու համար դրական ազդեցություն է ունենալու։
–Հասարակ քաղաքացու համար միանշանակ դրական ազդեցություն է ունենալու այն, քանի որ բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի։
Նրա խոսքերով՝ գալիք տարի նախաճգնաժամային ժամանակահատվածին հարիր պատկեր ենք ստանալու։
Պետբյուջեի ավելացումը, ըստ բանախոսի, 70%–ով ապահովվելու է տնտեսական աճով, իսկ մնացած 30%–ը կազմելու է հարկային վարչարարությունը։
«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն սրա առթիվ նշել է.
–Այն ամենը, ինչ նախատեսվում է, միայն լավագույն ցանկություններ են։
Ապա հավելել է.
–Փորձը ցույց է տալիս, որ հարկերի հավաքման գործընթացը ժողովրդի վիճակի բավականաչափ վատթարացման է բերում։
7or.am