Լրահոս

01.11.2011 14:08


ՆԺԿ նախագահ. «Պետական այցը անունով պետական էր, սակայն աշխատանքային էր իր բովանդակությամբ»

ՆԺԿ նախագահ. «Պետական այցը անունով պետական էր, սակայն աշխատանքային էր իր բովանդակությամբ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը, խոսելով Սերժ Սարգսյանի Ռուսաստան կատարած պետական այցից, ասել է, թե պետք չէ Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները կապել այլ երկրներ կատարած այցերի հետ։

–Պետական այցը շատ կարևոր էր։ Հանդիպման ժամանակ տեղի ունեցածը հայ–ռուսական հարաբերությունների խորացմանն է ուղղված լինելու,–նշել է նա։

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն էլ ասել է, թե պետական այցը անունով պետական էր, սակայն աշխատանքային էր իր բովանդակությամբ։

–Ստորագրված յոթ փաստաթղթերի որակն ավելի շատ աշխատանքային այցին հարիր գործողություններ էին,–նկատել է բանախոսը։

–Հասկանալի է, որ նորմալ է այդ երևույթները կապել մեր գործընթացների հետ։ Չկապելը սխալ կլիներ,–ընդգծել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը