–Այսինքն, դեստրուկտիվ էլեմենտը մե՞նք ենք,–արձագանքելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը՝ ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը։
Ըստ բանախոսի՝ վարչապետի խոսքերը շանտաժ են կոալիցիայի մյուս կուսակցությանը։
Բայց երբ ասում են, հետո սկսում բացատրություններ տալ, անընդունելի բացատրություն է տրվում։
–Հայաստանում դեստրուկտիվ մասնիկներ չկան։ Դեստրուկտիվ ուժերին չեն հրավիրում համագործակցելու,–նկատել է Ա. Կարապետյանը։
Բանախոսի համոզմամբ՝ կոտրած տաշտակ ասելով՝ վարչապետն ի նկատի է ունեցել, որ բոլոր նրանք, ովքեր ՀՀԿ–ի հետ լավ չեն լինի, տեղ չեն ստանա ապագա խորհրդարանում։
–Նույն բանն էր ասում նաև Լևոն Տեր–Պետրոսյանը՝ ով մեզ հետ չէ, նա տականք է,–հիշել է ՆԺԿ նախագահը։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն էլ կարծում է, որ պետք է փակված համարել այս հարցը։
Ա. Կարապետյանը հակադարձել է, որ եթե նման հայտարարություններով հանդես գար մեկ ուրիշը, ապա այն այսքան արձագանք չէր ստանա.
–Սակայն երբ նման բան ասում է վարչապետը, այդ դեպքում հարց է առաջանում,–ընդգծել է նա։
Ա. Կարապետյան. «Դեստրուկտիվ էլեմենտը մենք ենք»

7or.am