Լրահոս

01.11.2011 12:39


ՀՀԿ–ական. «Ալիկ Սարգսյանին ոչ թե հանում են, այլ տեղափոխում»

ՀՀԿ–ական. «Ալիկ Սարգսյանին ոչ թե հանում են, այլ տեղափոխում»

Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի հարցում ՀՀԿ–ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը քաղաքական որևէ ենթատեքստ չի տեսնում։

–Կարեն Կարապետյանին իր մասնագիտության հետ կապված պաշտոն են առաջարկել, և ինքն էլ գնացել է այդ պաշտոնին,–«7օր»–ի հետ զրույցում ասել է ՀՀԿ–ական պատգամավորը։

Ինչ վերաբերում է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկությանը, ապա Լեռնիկ Ալեքսանյանն ընդգծել է, որ նրան ընդամենը տեղափոխել են այլ պաշտոնի՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

–Եթե չեն էլ առաջարկել, ապա կառաջարկեն։ Նրան պաշոտնանկ չեն անում, այլ ընդամենը տեղափոխում են ոչ պակաս աշխատանքի՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ,–ասել է Լ. Ալեքսանյանը՝ նկատելով, որ կադրային փոփոխությունները հնարավոր է դարձնում նաև ներկա քաղաքական հանդարտ իրավիճակը։

–Թերևս նախագահի աշխատակազմն է ուժեղացվում, ոստիկանության աշխատակազմում է նոր լիցք հաղորդվում, կադրային փոփոխություններ են կատարվում, որոնց պատճառների մասին ընդամենը ենթադրություններ կարելի է անել։ Համենայնդեպս, նախընտրական շրջանում նման փոփոխություններ սովորաբար լինում են,–նկատել է ՀՀԿ–ական պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը