Քաղաքական

04.12.2023 16:34

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մոտ 1 միլիարդ դրամով վաճառել է իր բաժնետոմսերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մոտ 1 միլիարդ դրամով վաճառել է իր բաժնետոմսերը

Հետքը գրում է՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2022 թվականի ընթացքում 1 միլիարդ 7 միլիոն դրամի եկամուտ է ունեցել, որից 962 միլիոնը գոյացել է «Արդշինբանկում» ունեցած բաժնետոմսերի վաճառքից։ Այս մասին նշված է Մհեր Գրիգորյանի գույքի և եկամուտների 2022թ․ տարեկան հայտարարագրում, որը հրապարակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում։

2017 թվականի հոկտեմբերի 30-ից Մհեր Գրիգորյանը 1,000056 տոկոս մասնակցություն է ունեցել «Արդշինբանկ» ՓԲԸ-ում, բաժնետոմսերը ձեռք է բերել «Արինս Գրուպ» ՍՊԸ-ից և «Ռեգիոն ֆինանսական արդյունաբերական կորպորացիա» ՓԲԸ-ից, որոնք եղել են «Արդշինբանկի» 97,4 տոկոսի սեփականատերը։ «Արդշինբանկում» Գրիգորյանի բաժնետոսմերի ընդհանուր արժեքը կազմել է 502 մլն 300 հազ․ դրամ։

2022 թվականին Մհեր Գրիգորյանն այդ բաժնետոմսերը 962 մլն 424 հազ․ դրամով (ավելի քան 2 մլն ԱՄՆ դոլար) վաճառել է «Արինս Գրուպ» ՍՊԸ-ին, որն այս պահի դրությամբ բանկի 98,67 տոկոսի սեփականատերն է։ «Արինս Գրուպի» սեփականատերն էլ «Արդշինբանկի» խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանն է։

2003 թվականին հիմնված «Արինս Գրուպը» ուղղակի և անուղղակի ներդրումներ ունի «Արդշինբանկում», «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում, «Կապիտալ ՎԻՊ», «Պրեմիում Պլազա» և մի շարք այլ ընկերություններում։

Մհեր Գրիգորյանին պատկանող բաժնետոմսերի անվանական արժեքը կազմել է 502 մլն 300 հազ․ դրամ, որոնք վաճառել է մոտ կրկնակի ավել գնով՝ 962 մլն դրամով։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ հայտնել է, որ բաժնետոմսերի առքուվաճառքը կատարվել է տվյալ օրվա դրությամբ բանկի հաշվեկշռային շուկայական գնով՝ բանկի զուտ ակտիվների արժեքին համամասնորեն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։