ԵԱՀԿ աջակցությամբ իրականացված` անչափահասների գործերով դատավարությունների դիտարկման արդյունքների քննարկում Երևանում
Այսօր Երևանում ներկայացվեց և քննարկվեց անչափահաս ամբաստանյալների գործերով դատավարությունների մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ զեկույցը:
Զեկույցը անդրադառնում է թվով քառասունհինգ գործի, որոնցում որպես ամբաստանյալներ ներգրավված են անչափահասները: Այն նաև վերլուծում է ՀՀ օրենսդրությունն ու պրակտիկան, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների համագործակցությունը` անչափահասների արդարադատության համակարգի կատարելագործման ճանապարհին ընկած բացերը բացահայտելու և առաջարկություններ ներկայացնելու համար: Ծրագիրն իրականացվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների ծրագրի ղեկավար Վլադիմիր Չունտուլովը նշեց. «Իրավախախտ երեխաները, կարիք ունեն պաշտպանվածություն և ոչ միայն կառավարության կողմից, այլ նաև ողջ հասարակության: Կանխարգելմանը զուգահեռ` պետք է լինի ազատազրկմանը այլընտրանք առաջարկող քաղաքականություն: Մենք հույս ենք տածում, որ այս զեկույցը օգտակար և գործնական նշանակություն կունենա մեր հայ գործընկերների համար` համատեղելու և կրկնապատկելու իրենց ջանքերն` ուղղված երեխաների իրավունքների ու լավագույն շահերի պաշտպանության ամրապնդմանը»:
Մասնակիցները նաև քննարկեցին «Անչափահասների գործերով արդարադատությունը Հայաստանում. օրենքի հետ կոնֆլիկտ ունեցած անչափահասների տեսակետների» վերաբերյալ հետազոտությունը, որն իրականացվել է «Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ» ՀԿ-ի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Հետազոտության նպատակն է նպաստել երեխաների մասնակցությանը և գնահատել անչափահասների արդարադատության համակարգը երեխաների տեսանկյունից: Այն հանդիսանում է ՄԱԿ-Ի մանկական հիմնադրամի (UNICEF) հովանավորությամբ իրականացված`<<Հայաստանում անչափահասների գործերով արդարադատության ոլորտի բարեփոխման ձեռքբերումների գնահատման>> վերաբերյալ հետազոտության մաս (http://www.osce.org/yerevan/84569):
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանը հավելեց. «Անչափահասների հանցավորությունը Հայաստանում բավականին ցածր է` համեմատած շատ այլ երկրների հետ, այնուամենայնիվ դեռևս անհրաժեշտ է ունենալ անչափահասների արդարադատության համակարգ, որտեղ երիտասարդ իրավախախտ երիտասարդների նկատմամբ այլ մոտեցում է կիրառվում: Անհրաժեշտ է ունենալ հատուկ դատավորներ, քննիչներ, մասնագետներ դատական վարույթների ընթացքում. սա մի համակարգ է, որը երկար ժամանակ կիրառվում է այլ երկրներում և արդյունավետ է համարվել»:
Միջոցառմանը մասնակցեցին դատական իշխանության, Գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, փաստաբաններ:
Դիտարկումն իրականացվել է Հայաստանի երեք քաղաքներում` Երևանում, Վանաձորում և Գյումրիում: Ծրագրի շրջանակներում գրասենյակը նաև աջակցել է թեժ գծի աշխատանքին, որը անվճար իրավաբանական խորհրդատվություն էր տրամադրում քաղաքացիներին, այդ թվում` անչափահասներին և նրանց հարազատներին: