Աշխարհ

04.12.2023 10:11


Թուրքիայում կրակել են ավտոբուսի վրա, որում 33 ուղևոր է եղել (տեսանյութ)

Թուրքիայում կրակել են ավտոբուսի վրա, որում 33 ուղևոր է եղել (տեսանյութ)

Թուրքիայի հյուսիսում հրացանով կրակել են ավտոբուսի վրա, որում 33 ուղևոր է եղել։ Տեղեկությունը հայտնում է «Haberturk»–ը։

«Անհայտ անձը կամ անձինք Հաջիպազար գյուղի շրջանում կրակել են Էրբաայի ավտոկայանից Ստամբուլ մեկնող ուղևորատար ավտոբուսի վրա։ Տուժածներ չկան»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կրակոցները լսելուց հետո վարորդը կանգնեցրել է ավտոբուսը:

Զննությամբ պարզվել է, որ կոտրվել է հետևի մասում գտնվող շարժիչի կափարիչը, վնասվել է դիզելային ֆիլտրը։

Ժանդարմերիայի աշխատակիցները զննել են դեպքի վայրը և գտել հրացանի երեք պարկուճ։ Ուղևորները Ստամբուլ են ուղևորվել մեկ այլ ավտոբուսով։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը