Լրահոս

01.11.2011 11:05


Միացյալ Նահանգները որոշել է այլևս չֆինանսավորել ՅՈՒՆԵՍԿՕ–ին Պաղեստինի պատճառով

Միացյալ Նահանգները որոշել է այլևս չֆինանսավորել ՅՈՒՆԵՍԿՕ–ին Պաղեստինի պատճառով

ԱՄՆ–ը հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ–ին ֆինանսավորման դադարեցման մասին այն բանից հետո, ինչ կազմակերպության լիիրավ անդամ է դառել Պաղեստինի ինքնավարությունը։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Ինչպես հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նյուլանդը, Վաշինգտոնը մասնավորապես կազմակերպությանը չի փոխանցի նոյեմբերի համար նախատեսվող 60 մլն դոլարը։ Ընդ որում, ԱՄՆ–ը պահպանում է իր անդամությունը կազմակերպությունում։

Մեկնաբանելով Պաղեստինի՝ ՅՈՒՆԵՍԿՕ–ին անդամությունը՝ Նյուլանդն այն անվանել է «հապճեպ և ափսոսանքի արժանի»՝ հավելելով, որ այն չի նպաստի Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը։

Այն մասին, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել ՅՈՒՆԵՍԿՕ–ի ֆինանսավորումը Պաղեստինի՝ կազմակերպությանն անդամակցելու դեպքում, դեռևս հոկտեմբերի 5–ին հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։

Այս խորագրի վերջին նյութերը