Քաղաքական

02.12.2023 17:02

Գրիգորի Խաչատուրովն ազատ է արձակվել, նա քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից

Գրիգորի Խաչատուրովն ազատ է արձակվել, նա քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն ազատ է արձակվել։ Նա քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» Քրեակատարողական հիմնարկից։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է փաստաբան Հակոբ Ենոքյանը։

Հիշեցնենք՝ նախօրեին հայտնի էր դարձել, որ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով և վարչական հսկողությամբ։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, մասնակի բավարարվեց Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը։ Խաչատուրովի նկատմամբ որպես գրավի չափ է սահմանվել 20 մլն դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։