Քաղաքական

02.12.2023 15:27

Վարչապետի աշխատակազմի համար նոր կահույք է ձեռք բերվել․ «Հրապարակ»

Վարչապետի աշխատակազմի համար նոր կահույք է ձեռք բերվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Կառավարության շենքի վերանորոգման աշխատանքները կարծես ավարտվում են, և գործը հասել է կահույքի թարմացմանը։ Այդ առիթով Ամանորին ընդառաջ՝ նոյեմբեր ամսին, վարչապետի աշխատակազմը մի շարք պետգնումներ է կատարել, որոնցով վարչապետի աշխատակազմի համար նոր կահույք է ձեռք բերվել։

Գնվել է 3 հատ սեղան՝ պատին ամրացվող, 189 հազար դրամ արժողության փափուկ բազմոց, մուտք-ելքի գրանցման սարքեր, 5 մլն 540 հազար դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի գրասենյակային սեղան-աթոռներ, 853 հազար դրամի խոհանոցային կահույք և այլն։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։