Լրահոս

01.11.2011 09:59


«Metallica»–ն և «Megadeth»–ը նոր ալբոմներ թողարկեցին

«Metallica»–ն և «Megadeth»–ը նոր ալբոմներ թողարկեցին

Աշխարհահռչակ ռոք խմբեր «Metallica»–ն և «Megadeth»–ը ներկայացրել են իրենց նոր ալբոմները։

«Metallica»–ն իր նախագիծն իրականացրել է նախորդ դարի 60–ականներից հայտնի «The Velvet Underground» էքսպերեմենտալ և պսիխադելիկ ռոք ուղղության ամերիկյան խմբի լիդեր կիթառահար Լու Ռիդի (Lou Reed) հետ համատեղ (Lou Reed & Metallica)։ Ալբոմը կոչվում է «Lulu», որտեղ ներառված է 10 ստեղծագործություն։

«Thrash & Speed metal» ոճի առաջատարներից համարվող «Megadeth»–ը, որը «Metallica», «Slayer» և «Anthrax» խմբերի հետ միասին կազմում է այսպես կոչված մեծ քառյակը (Big Four of Thrash), նույն օրն իր երկրպագուներին է ներկայացրել 13 գործերից բաղկացած «TH1RT3EN» անունը կրող ալբոմը։

Փաստորեն, «Metallica»–ի և «Megadeth»–ի միջև առկա կատաղի միցակցությունը, որն սկսվել էր 80–ականներից, շարունակվում է։

Բանն այն է, որ «Megadeth»–ի լիդեր կիթառահար և վոկալիստ Դեյվ Մաստեյնը (Dave Mustaine) սկզբում հանդես էր գալիս «Metallica»–ում, սակայն խմբի անդամների հետ ունեցած տարաձայնությունների և անձնական բնույթի հակասությունների պատճառով հեռացվեց։ Արդյունքում ստեղծվեց «Megadeth»–ը, որը ոչ պակաս հաջողության հասավ «Thrash & Speed metal»–ում, քան «Metallica»–ն։

Այժմ շատերը մարզական հետաքրքրությամբ հետևում են, թե նույն օրը ներկայացված մրցակից խմբերի ալբոմներից ո՞րն ավելի շատ կվաճառվի և ավելի մեծ հնչեղություն կստանա։

Այս խորագրի վերջին նյութերը