Քաղաքական

30.11.2023 10:52

Պատգամավորի թոռը մինչ օրս հարցաքննված չէ․ «Ժողովուրդ»

Պատգամավորի թոռը մինչ օրս հարցաքննված չէ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգում ներքին տարաձայնություն է ձեւավորվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան միջադեպով: Բանն այն է, որ իրավապահները մեկը մյուսի վրա են գցում ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռանը ժամանակին ձերբակալելու եւ իրավապահ մարմիններին ներկայացնելու հարցը:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մինչ իրավապահները ներքին կռիվ են տալիս, թե ով կամ ովքեր ժամանակին ընթացք չեն տվել դեպքին ու կասկածյալին չեն բերել հարցաքննության, փաստ է մեկ բան, որ պատգամավորի թոռը մինչ օրս հարցաքննված չէ: ArmLur.am-ը գրել էր, որ ներքին պայմանավորվածություն կա՝ նրան առաջիկայում կբերեն հարցաքննության:

Երեւանի իրավատնտեսագիտության եւ կառավարման քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ։ Մելքոնյանի թոռը, ըստ այդ աղբյուրի, դանակահարել է նույն համալսարանի մեկ այլ սանի։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների՝ միջադեպի ականատեսներ կան, որոնք կցկտուր տեղեկություններ են հայտնել իրավապահներին, որ Գագիկ Կարենի Մելքոնյանն է վնասվածքը հասցրել այդ տղային: Իրավապահները արդյոք մինչեւ վերջ կգնան եւ կբացահայտեն գործը եւ պատասխանատվության կկանչեն ՔՊ-ական պատգամավորի թոռանը՝ ցույց կտա ժամանակը: Փաստ է մեկ բան. մինչ այժմ Գագիկ Մելքոնյանի թոռանը չեն գտել:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հարցաքննության ժամանակ տուժած ուսանողն իրավապահներին հայտնել է, թե ծառից է ընկել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ վնասվածքը պատճառել է ուսանող Գագիկ Կարենի Մելքոնյանը` պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռը։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ նշված ուսումնական հաստատությունում անչափահասին վնասվածք հասցնելու դեպքի վերաբերյալ ոստիկանությունից նոյեմբերի 27-ի երեկոյան ստացվել է հաղորդում։

Այդ առթիվ երեկ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով։ Վնասվածք ստացած անչափահասը ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում է քննություն»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։