Ոստիկանության ծառայողներն օրերս բացահայտել էին «Մենք մերոնցով» թերթի խմբագիր, 1960 թ. ծնված Ալվարդ Աբրահամյանի և նրա ամուսնու` 56-ամյա Յուրիկ Սրաբյանի սպանությունը: Սպանության կասկածանքով հոկտեմբերի 26-ին ձերբակալվել են Երևանի բնակիչներ, հայր և որդի Վաղարշակ և Հակոբ Աբաջյանները:
Հոկտեմբերի 29-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Վաղարշակ Աբաջյանին պատկանող Երևան քաղաքի Այգեստանի 10-րդ փողոցում գտնվող տան խուզարկությամբ` նկուղի թաքստոցից, հայտնաբերվել է առանց համարի, գործարանային արտադրության ատրճանակ` պահունակով, հրացանի խզակոթ, «ՏՕԶ» տիպի ակոսավոր հրացանի փող` մեխանիզմով, հրացանի 1 փող` ձևափոխված «Կարաբին» հրացանի փամփուշտներ կրակելու համար, 16 տրամաչափի որսորդական հրացանի փող, հրացանի 1 խզակոթ, «ՏՕԶ» հրացանի 5,6 մմ տրամաչափի` 53, «Մակարով» ատրճանակի 9 մմ տրամաչափի 5, «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի` 41 և տարբեր տրամաչափի 14 փամփուշտ, 1 դաշույն` պատյանով, և 1 սվին-դանակ:
Հայտնաբերված զենք-զինամթերքն առգրավվել և ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Զենք-զինամթերք` սպանության կասկածանքով ձերբակալվածի տնից