Նիկոլ Փաշինյանի արյան ու ստի 5-ամյակը. անբարոյականության կարմիր կետագծերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Ողջույն հարգելի հայրենակիցներ,
Օրվա իշխանությունները շատ խորհրդանշական որոշման նախագիծ են դրել շրջանառության մեջ: Առաջարկում են Երևանում զգալիորեն թանկացնել կարմիր կետագծերի համար նախատեսված գումարները: Օրինակ՝ կենտրոնում տարեկան վճարն ավտոմեքենաների կայանման համար ուզում են 12 հազար դրամից դարձնել տարեկան 160 հազար դրամ:
Այլ իշխանությունների պարագայում և այլ պայմաններում նման որոշումը հաստատ այլ արձագանքի կարժանանար: Միգուցե մտնեինք դետալների մեջ՝ քննարկելով կողմ և դեմ կողմերը, բայց տվյալ դեպքում հարցը գերքաղաքական է: Նույնիսկ՝ փիլիսոփայական:
Սա այն իշխանությունն է, որը 2018-ի, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունն իրականացնում էր արագաչափերը, տեսախցիկները և կարմիր կետագծերը վերացնելու խոստմամբ: Մեծ հաշվով՝ 2018-ի իշխանափոխությունը տեսախցիկների ու արագաչափերի մասին էր: Գոնե լոզունգների մակարդակով այդպես էր: Ու հիմա երբ առաջարկում են կարմիր կետագծերում կանգնող անվոտմեքենաների համար նախատեսվող գումարի չափը 1 ժամվա համար թանկացնել 3 անգամ՝ հասցնելով 300 դրամի, իսկ 1 տարվա համար համար թանկացնել ավելի քան 13 անգամ, սա արդեն դառնում է ստի ու կեղծիքի չակերտավոր հեղափոխության իրական էության դրսևորումը: Քաղաքացին տուգանքի ու թալանի մատերալ չէ ասող Նիկոլ Փաշինյանը տուգանքի ու թալանի մատերիալ սարքեց քաղաքացուն: Նաև՝ թնդանոթի մսի մատերիալ:
Ընդհանրապես նիկոլական իշխանության 5-ամյակն արյան ու ստի 5-ամյակ էր: Սա քաղաքական անբարոյականության 5-ամյակն է:
Եվ այսպես, 2018 թվական: Խոստանացան սեր և հանդուրժողականություն, խոստացան արագաչափերի, տեսախցիկների, կարմիր կետագծերի վերացում, խոստացան արդարություն: Ստացանք ատելություն, հանրային պառակտվածություն: Արագաչափերն ու տեսախցիկները վերանալու փոխարեն ավելացան: Կարմիր կետագծերում կայանելու վարձն էլ ուզում են դարձնել 160 հազար դրամ: Սաշիկին սեռդեչնի պրիվետներ ուղարկող Նիկոլն իրականում քաղաքացուն է հիմարի տեղ դնում ու սեռդեչնի պռիվետներ ուղարկում նրան:
2019 թվական: Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»: Հիմա ինքն ու իր թիմակիցները Ալիևից ավելի մեծ էնտուզիազմով են հայտարարում, որ Արցախն Ադրբեջանինն է: Բացահայտվել է «թավշյա» կոչվածի իրական դեմքը:
2020 թվական: Նիկոլի վարած արտաքին քաղաքականությունը մենակ թողեց Հայաստանին ու Արցախին, բերեց պատերազմ ու պարտություն, թեև գոռում էին, որ հաղթելու ենք՝ զուգահեռաբար մերժելով համեմատաբար ավելի լավ պայմաններով պատերազմը կանգնեցնելու առաջարկները: Եթե հիմարությունն ու դավաճանությունը միախառնված չլինեին, ապա մենք այդքան զոհ ու ի վերջո Արցախի կորուստ չէինք ունենա:
2021 թվական: Նիկոլը խորհրդարանական ընտրությունների ժամանակ խոստանում էր Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա: Խաբեց:
2022 թվական: Նիկոլը հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ դրանով իսկ Ալիևին հնարավորություն տալով պաշարել Արցախն ու հայաթափել այն: Նրա խաղաղության դարաշրջանը, փաստորեն, արցախահայության էթնիկ զտման մասին էր:
2023 թվական: Նիկոլը խոսում է խաղաղության խաչմերուկի և Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետրն, իբր, պահելու մասին: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է լինելու այդ 29.800 քառակուսի կիլոմետրի հետ, եթե նա մնա իշխանության:
Մենք շատ ժամանակ չունենք և պետք է հանրային ճնշման ներքո հասնենք գործող խորհրդարանի լուծարմանը, քանզի ՔՊԿ-ական մեծամասնությունը լեգիտիմ չէ և ուղղակի սպառնալիք է Հայաստանի անվտանգության ու գոյության համար: