Քաղաքաշինության նախարար. «Ես սպասում էի, որ այսօր ակտիվություն կլինի, բայց նման բան չնկատեցի»»
Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի անօթևանների բնակբաշխման հանձնաժողովի նիստ, որին ներկա է եղել ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Այսօր նաև վերջին օրն էր այն քաղաքացիների համար, ովքեր հանձնաժողովին կարող էին ներկայացնել իրենց անօթևանությունը հաստատող փաստաթղթերը: Սակայն տարօրինակ կերպով վերջին օրը քիչ էր այդ քաղաքացիների թիվը, ինչն էլ հարուցել էր քաղաքաշինության նախարարի զարմանքը.
«Ես սպասում էի, որ այսօր ակտիվություն կլինի, բայց նման բան չնկատեցի: Ես արդեն հակված եմ մտածելու, որ այն անձինք, ովքեր փաստաթղթեր չեն բերել, իրենք էլ գիտեն, որ բնակարանի շահառու չեն ճանաչվելու»,- ասել է Վարդան Վարդանյանը լրագրողներին:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի