Քաղաքական

29.11.2023 10:20

Փաշինյանն ընդունելությունների համար գումարներ չի խնայում. «Ժողովուրդ»

Փաշինյանն ընդունելությունների համար գումարներ չի խնայում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի գնումներն ուսումնասիրելով՝ հանգեցինք այն եզրակացության, որ աշխատակազմը բավականին գումար է ծախսում ներկայացուցչական ծառայությունների համար։ Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների կայքի՝ վարչապետի աշխատակազմը մեկ ամսվա ընթացքում՝ հոկտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 27-ը, կնքել է 1 մլն 331 հազար դրամ արժողությամբ ներկայացուցչական ծառայության համար նախատեսված պայմանագիր։

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 212 հազար 950 դրամ է արժեցել ներկայացուցչական ծառայության համար նախատեսված պայմանագիրը։ Օգոստոս-սեպտեմբեր ժամանակահատվածում նման ծառայությունների համար պայմանագրեր չեն կնքվել։ Հուլիս-Օգոստոս ամիսների նույն պայմանագրերի արժեքը կազմել է 44 հազար 290 դրամ։ Հունիս-հուլիս ամիսներին ներկայացուցչական ծառայության պայմանագրի արժեքը կազմել է 1 մլն 323 հազար դրամ։

Մայիս-հունիս ամիսներին ներկայացուցչական ծառայությունների համար ծախսվել է 1 մլն 916 հազար դրամ։ Ապրիլ-մայիս ամիսներին ներկայացուցչական ծառայությունների համար ծախսվել է 1 մլն 519 հազար դրամ։ Մարտ-ապրիլ ամիսներին ներկայացուցչական ծառայությունների համար ծախսվել է 784 հազար դրամ։ Փետրվար-մարտ ամիսներին ներկայացուցչական ծառայությունների համար ծախսվել է 1 մլն 177 հազար դրամ։ Հունվար-փետրվար ամիսներին ներկայացուցչական ծառայությունների համար ծախսվել է 1 մլն 458 հազար դրամ։

Ընդհանուր առմամբ, վերը նշված ամիսների ընթացքում պայմանագրերի արժեքը կազմել է 8 մլն 221 հազար դրամ։ Ստացվում է, որ Փաշինյանն ընդունելությունների համար գումարներ չի խնայում, իսկ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քննադատում էր պետության կոպեկները շռայլ ու անիմաստ ծախսելու համար»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։