Լրահոս

31.10.2011 17:10


Գիտական հրատարակություններին ներկայացվող պահանջները կխստացվեն

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանը լրագրողներին ներկայացրել է ԲՈՀ-ի մասնագիտական խորհուրդների կազմավորման կարգը և գիտական պարբերականներին ներկայացվող նոր պահանջները:

Արտուշ Ղուկասյանը նշել է,  որ վերջին ամիսներին ԲՈՀ-ի գործունեությունը եղել է կառավարության ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, ՀՀ կառավարության հոկտեմբերի 13-ի որոշմամբ  ԲՈՀ կանոնադրության մեջ էական փոփոխություն է կատարվել, որով  ԲՈՀ-ի գործակալության պետին տրվել են  օրենքներով և իրավական ակտերով չարգելված այլ լիազորություններ, ինչն, ըստ Ա. Ղուկասյանի, հետապնդում է ԲՈՀ-ի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակ: Անդրադառնալով կատարված աշխատանքներին` Արտուշ Ղուկասյանը նշել է, որ 2011-ին տեղի է ունեցել մասնագիտական խորհուրդների խոշորոցում: Այսպես ՝ 2010-ի 62-ի փոխարեն ընթացիկ տարում ստեղծվել և գործում են 49 մասնագիտական խորհուրդներ, որնցից երկուսի`  իրավագիտության մասնագիտական խորհրդի և բժշկական համալսարանում գործող վիրաբուժության խորհրդի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: 2010թվականի հունվար- հոկտեմբեր  ամիսների ընթացքում ԲՈՀ-ի կողմից գիտական աստիճանի վկայագիր է տրվել 454 հայցորդների, որից 38-ը՝ գիտությունների դոկտորի, իսկ 416-ը` գիտությունների թեկնածուի գիտական աստիճանների: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գիտական աստճան ստացողների թիվը 12-ով նվազել է, ինչն ըստ ԲՈՀ-ի ղեկավարի էական փոփոխություն չէ: Ներկայացնելով վիճակագրությունն ըստ ոլորտների` Ա. Ղուկասյանը մասնավորապես նշել է . «Ըստ ճյուղերի առաջատարը տնտեսագիտությունն է: Տասը ամիսների ընթացքում տնտեսագիտությունից պաշտպանվել է 85 թեկնածուական ատենախոսություն: Նույն  ոլորտից սակայն  ոչ մի դոկտորական աշխատանք չի ներկայացվել, ինչը մտահոգիչ  ցուցանիշ է: Այս առումով արդյունավետ են  ֆիզիկամաթեմատիկական բնագավառի ցուցանիշները` 60 որակավորման գործերից տասը գիտությունների դոկտորի աստիճանի հայցման համար է եղել»:

Այս խորագրի վերջին նյութերը