Աշխարհ

31.10.2011 16:41


Վրաստանի ԱԳՆ–ն պնդում է՝ Սերժ Սարգսյանը նեղացած չէ

Վրաստանի ԱԳՆ–ն պնդում է՝ Սերժ Սարգսյանը նեղացած չէ

Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն պնդել է, որ իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հետաձգել է նոյեմբերի սկզբին նախատեսված պաշտոնական այցը Վրաստան, քանի որ վիրավորված է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիից։ Փոխարտգործնախարարն ընդգծել է, որ պարզապես այդ այցի ժամկետն են ճշտում։

Հիշեցնենք, որ հայ-վրացական սահմանին տեղի ունեցած սողանքի կապակցությամբ Սահակաշվիլին հայտարարել էր.

«Տեսա՞ք, թե որքան երկար ժամանակ որևէ մեկը չէր գալիս ճանապարհը մաքրելու: Ես չեմ ուզում Հայաստանի մասին վատ բան ասել, նրանք մեր բարեկամներն են, բայց Ռամազ Նիկոլաիշվիլին է՛լ ավելի բարդ խնդիրներ է լուծել մի քանի ժամում: Իսկ Հայաստանից դրա համար գրեթե երկու շաբաթ պահանջվեց: Ահա թե ինչ է նշանակում արդյունավետ պետական ապարատ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը