Լրահոս

31.10.2011 16:34


Հայ պատանի շախմատիստներն օլիմպիադայի արծաթե մեդալակիրներն են

Հայ պատանի շախմատիստներն օլիմպիադայի արծաթե մեդալակիրներն են

Թուրքիայում ավարտվեց շախմատի պատանեկան համաշխարհային օլիմպիադան։ Ինչպես փոխանցում է «Armsport.am» կայքը, Հայաստանի պատանեկան հավաքականը ելույթները 28,5 միավորով ավարտել է երկրորդ տեղում՝ ընդամենը կես միավոր զիջելով օլիմպիադայի հաղթող Ռուսաստանի պատանիներին։ 27,5 միավորով երրորդ տեղում է հայտնվել Իրանը։

Վերջին՝ 10–րդ մրցափուլում հայ պատանի շախմատիստները 3,5։0,5 հաշվով ջախջախեցին Ղրղզստանին։ Օլիմպիադայում Հայաստանը տոնեց 6 հաղթանակ, խաղաց 1 ոչ ոքի և կրեց 3 պարտություն։ Խոշոր հաշվով տոնած հաղթանակների շնորհիվ մեր հավաքականը կարողացավ նվաճել արծաթե մեդալներ։

Իգիթում կայացած օլիմպիադայում Հայաստանը ներկայացրին Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանը և Զոհրակ Ապրեսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը