Լրահոս

31.10.2011 18:11


Քանաքեռ-Զեյթունը ջուր չի ունենա

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 2-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 3-ը ժամը 10.00-ը կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ և Բոյնի թաղամասերի, Գոգոլի, Մ.Ավետիսյան, Նորաշխարհյան, Շովրոյան, Ռայնիսի, Լեփսիուսի, Ռուբինյանց ու Դրոյի փողոցների,  Թբիլիսյան խճուղու 1, 2, 3, 4, 6, 7, 10, 5/1, 2/715, 35/1, 35/2 շենքերի,  Պ.Սևակի փողոցի 90, 92, 106 բ/բ  շենքերի,  Ուլնեցի փողոցի  1, 2, 72, 74, 76, 70/1 շենքերի և 3-րդ փակուղու բ/բ շենքերի,  Առինջ, Բալահովիտ, Պտղնի գյուղերի, Վ.Ֆանարջյանի անվան ռենտգենաբանության և ուռուցքաբանական ինստիտուտի, Պրոթեզավորման կենտրոնի, «Աշտարակ Կաթ» գործարանի, «Լյուքս» կոշիկի ֆաբրիկայի   և հարակից տարածքների  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը