Ադրբեջանը նորից խաղտեց հրադադարի ռեժիմը` սպանելով երկու հայ զինվոր, իսկ Հայաստանը կատարեց իր խոստումը և կրկին դիմեց այսպես կոչված պատժիչ գործողությունների` սպանելով 8 զինվոր, Ադրբեջանում հերքեցին 8 զինվորների մահվան վերաբերյալ հայկական կողմի տարածած լուրերը և դեռ մի բան էլ ասացին, որ այդ հայկական կողմն է կորցրել 8 զինվոր` հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Այս ամենին զուգահեռ Հայաստանում հրավիրվեց ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստ, Գարեգին Բ-ն մեղադրեց Թուրքիային Հայաստանը շրջափակման մեջ պահելու համար, Սերժ Սարգսյանը խոսեց մեկնաց ձեռքի ապատասխան մնալուն, իսկ Ալլահշուքյուր Փաշազադեի, իրեն չկորցնելով, հիշեց ՄԱԿ-ի ընդունած բանաձևերը և նրանց անկատար վիճակը, հետո նիստի շրջանակում տեղի ունեցավ առանձին հանդիպում Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի, Կովկասի մուսուլմանների առաջնորդ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի միջև, որոնք ստորագրեցին հռչակագիր, որով հիմնականում իրենց աջակցությունը հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի Խմբի կողմից տարվող աշխատանքներին ուղղված ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն: Համաձայնեք, որ սա կարծես մի շրջանակ լինի, որի մեջ երկու համստերներ վազում են, վազում են, բայց ցավոք նրանց շունչները փչելուց և նույն տեղում հայտնվելուց բացի ոչինչ չի փոխվում, սակայն այս անգամ մի համարձակ, հատկանշական և իրատեսական փոքրիկ նորություն թերևս եղավ. դա շփման գծից դիպուկահարներին հեռացնելուն վերաբերող կոչն էր երերք հոդևոր առաջնորդների կողմից որը, ինչպես Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը անուղղակիորեն ասաց, կդադարեցնի կամ գոնե կնվազեցնի անմեղ մարդկանց անիմաստ մահվան դեպքերը:
Գաղտնիք չէ, որ հայկական կողմը միշտ էլ պատրաստակամություն է հայտնել ետ քաշել դիպուկահարները շփման գծից, սակայն Ադրբեջանի կողմից չստանալով ադեկվատ արձագանքի`խաղացել է այս դեպքում ադրբեջանական խաղի օրենքներով: Հնարավոր չէ ձգտել իրական խաղաղության` մշտապես լարված պահելով հարաբերությունները առաջին գծում: Սա փայլուն առիթ է ցույց տալ աշխարհին, որ երկու կողմերն էլ լրջորեն մտադրված են գնալ հաշտեցման ճնապարհով, այլ ոչ թե քարտ բլանշ տալ «երրորդ» կողմին, որն էլ իր հերթին, թողնելով մեզ պատերազմի և խաղաղության միջև, սպառում է մեր երկկողմ ռեսուրսները` պահելով մեզ աշխարhին քաջ հայտնի կառավարելի քաոսի մեջ:
Եթե նույնիսկ Հայաստանն ու Ադրբեջանը, (այնուամենայնիվ Ադրբեջանը) դեռ պատրաստ չեն խաղաղության պայմանագիր ստորագրել, ապա պետք է գոնե ունենան համապատասխան քաղաքական կամք, պահպանել իրական հրադադարի ռեժիմը, մինչ ընդունելի տարբերակներ կգտնվեն լուծել այս ճափազանց բարդ և զգայուն խնդիրը, որովհետև երկկողմ հրաձգություններով և դիպուկահարների պատերազմով ոչնչի հասնել հնարավոր չէ, քան պարզապես մարդկային կյանքեր խլելը և հետաձգել խնդրի կարգավորումը:
Հուսանք, որ երեք հոգևոր առաջնորդների կողմից արված կոչը չի մնա միայն բարոյատեսական հարթության վրա և երկու երկրների առաջնորդները, հաշվի առնելով փաստացի պատերազմական վիճակում լինելը, այնուամենայնիվ կառաջնորդվեն հակամարտությունները լուծել 21-րդ դարին հարիր մոտեցումներով` խաղաղ միջոցներով և մարդասիրական գաղափարներով մղված մեկ քայլ առաջ կանեն դեպի կուտակված լարվածությունից լիցքաթափումը: Պատերազմը հարցի լուծում չէ, ոչ միջազգային իրավունքի տեսանկյունից, ոչ էլ բարոյական, սակայն այդ ուղին միշտ էլ գործնականում կիրառվել է և առ այսօր կիրառվում է, սակայն մեր դեպքում հուսանք, որ մեր ժողովուրդները կգնան ավելի խելամիտ և պրագմատիկ ուղիով:
Ղարաբաղյան հարցի լուծմանն ընդառաջ

Էրիկ Երիցյան