Ավտո ՎԱԶ-ի էքսպորտային տնօրեն Սերգեյ Գյուրջիյանին թույլ չեն տվել մեկնել Բաքու
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահությունը ստացել է ահազանգ Ռուսաստանի հայկական համայնքներից առ այն, որ սկանդալ է տեղի ունեցել Ռուսաստանում ծնված, մեծացած ռուսաստանի բնակիչ Ավտո ՎԱԶ-ի էքսպորտային տնօրեն Սերգեյ Գյուրջիյանի հետ «Դոմոդեդովո» օդանավակայանում: Օրեր առաջ նա գործուղված էր Բաքու և գնել էր տոմսեր իր գործընկեր «Lada International» ընկերության ղեկավար Դմիտրի Շուկխմախերի հետ միասին «Azerbaijan Airlines»-ի ինքնաթիռով ուղևորվելու համար: Այդ ընկերության աշխատակիցները չեն ձևակերպում Գյուրջիյանին և նրան հանում են թռիչքից` հայտարարելով, որ նա ունի հայկական ազգանուն: Զարմանալիորեն համանման պատժի է արժանանում նաև նրա գործընկեր Շուկխմախերը, քանի որ նա շատ ակտիվ փորձում է պաշտպանել Գյուրջիյանի իրավական շահերը: Այս սկանդալի մասին գրում են ռուսական թերթերը /«Վզգլյադ», «Գազետա», «Ռուս նովստի» և այլն/,որոնք և պարզում են, որ սա միակ դեպքը չէ: Այսինքն ադրբեջանական իշխանությունները ոչ միայն «պատժում են» Արցախ այցելած օտարերկրյացիներին, այլև բացառիկ անօրինական ճանապարհ են գտել պատժելու բոլոր հայկական ազգանուն ունեցող անձանց, որոնք տեղեկատվության բացակայության հետևանքով և լրիվ պատահականորեն փորձում են օգտվել ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռներից:
ԵՀՄՖ-ը հետամուտ է լինելու և Եվրոպայում համանման դեպք հայտնաբերելու դեպքում իրավաբանական պատասխանատվության է ենթակելու ցանկացած ադրբեջանական տրանսպորտային կազմակերպության` միջազգային օրենքները կոպտորեն խախտելու համար: Եվրոպայում այսպիսի զանցառությունները պատժվում են այնպիսի տուգանքներով, որ համապատասխան ավիաընկերությունը կարող է բանկրոտի ենթարկել: Միաժամանակ ԵՀՄՖ-ը կոչ է անում աշխարհի բոլոր հայերին բոյկոտել և չօգտվել Ադրբեջանին պատկանող որևէ տրանսպորտային ընկերությունից:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն