Քաղաքական

25.11.2023 11:19

Աննա Հակոբյանի այցից հետո զարգացման կենտրոնի դռները փակվել են. «Փաստ»

Աննա Հակոբյանի այցից հետո զարգացման կենտրոնի դռները փակվել են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Անցած տարի ամռանը Աննա Հակոբյանը Սյունիք կատարած այցի շրջանակներում այցելել էր նաև սահմանամերձ Դավիթ Բեկ համայնքի մանկական զարգացման կենտրոն, շրջել էր կենտրոնում և ծանոթացել առկա հնարավորություններին:

Այս կենտրոնը հիմնադրվել է 2021 թվականի դեկտեմբերին: Սակայն, «Փաստ» թերթը ահազանգեր է ստացել Սյունիքից, որ Աննա Հակոբյանի այցից օրեր անց զարգացման կենտրոնի դռները փակվել են ու ցայսօր չեն բացվել:

Մեզ դիմած քաղաքացիները ափսոսանքով նշում էին, որ այդ կենտրոնի ստեղծման համար բավական լուրջ գումարներ են ծախսվել»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։