Լրահոս

31.10.2011 13:24


Ընդդեմ ընտանեկան բռնության

Այսօր, ժամը 18:00-ին, Հյուսիսային պողոտայի հրապարակի հարակից տարածքում Կանանց իրավունքների կենտրոնը կազմակերպում է ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված հերթական ակցիան: Կանանց իրավունքների կենտրոնից հայտնում են, որ «Ամոթի պատ» խորագիրը կրող ակցիայի ընթացքում կցուցադրվի մի նկար, որի վրա պատկերված են վիճող ամուսիններ, և վեճին ականատես է դառնում նրանց փոքրիկ երեխան: Անցորդներին կտրամադրվեն թղթեր ու գրիչներ և նրանք հնարավորություն կունենան արտահայտել իրենց վերաբերմունքը նկարում պատկերված երևույթի վերաբերյալ: Նախատեսվում է նկարն ամբողջությամբ ծածկել անցորդների մեկնաբանություններով և կարծիքներով: Ընթացքում կբաժանվեն նաև տեղեկատվական բուկլետներ և թռուցիկներ։

Այս խորագրի վերջին նյութերը