Հարցազրույց

25.11.2023 09:04


Հայաստանը կարող է որբ մնալ. Վիկտոր Լիտովկինը՝ Երևանի և Մոսկվայի հարաբերությունների ճգնաժամի մասին (տեսանյութ)

Հայաստանը կարող է որբ մնալ. Վիկտոր Լիտովկինը՝ Երևանի և Մոսկվայի հարաբերությունների ճգնաժամի մասին (տեսանյութ)

Ռուս ռազմական դիտորդ Վիկտոր Լիտովկինը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա դժվարությունները։

«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ճգնաժամը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը որբ կմնա, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ֆրանսիան, որի վրա հենվում է և՛ ներկայիս վարչապետը, և՛ նրա մերձավոր շրջապատը, Հայաստանը ոչ ոքից չեն պաշտպանի:

Նրանք կթողնեն Հայաստանը, ինչպես որ լքեցին իրենց բոլոր գործընկերներին կամ դաշնակիցներին:

Միակ երկիրը, միակ բանակը, որը միշտ պաշտպանել է Հայաստանը, անկախ ամեն ինչից, դա ռուսական բանակն էր: Իսկ այսօրվա Հայաստանի ղեկավարության, եթե մեղմ ասենք, անբարյացակամ վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ, ռուսական զինված ուժերին, այն ինտրիգները, որոնք տեղի են ունենում ՀՀ ղեկավարության մեջ, այն բացասական տեղեկատվությունը, որը տարածվում է հայկական լրատվամիջոցներով Ռուսաստանի մասին, դա չի ծառայում Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների ամրապնդմանը»,-ընդգծել է քաղաքագետը։

Ըստ Լիտովկինի՝ Հայաստանի երեւակայական դաշնակիցներն իրականում այդպիսին չեն.

«Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը շրջապատված է, մեղմ ասած, ոչ բարեկամական պետություններով, և երբ ամերիկացիները և նրանց կողմից վերահսկվող ՀԿ-ները Հայաստանում փորձում են ցույց տալ Հայաստանին, որ իրենք իրենց բարեկամն են, այս ամենն արվում է մեկ նպատակով՝ պոկել Հայաստանը Ռուսաստանից»,-ասել է Alpha News-ի զրուցակիցը։

Փորձագետը գալիս է Հայաստանի համար հիասթափեցնող եզրակացության, որ ի վերջո Հայաստանի ինքնիշխանությունը կարող է սպառնալիքի տակ լինել։

«Հայ ժողովուրդը դրա համար կվճարի, նա կմնա մենակ իր բոլոր թշնամիների հետ, բայց կկորցնի Ռուսաստանը, կկորցնի իր երկիրը»,-եզրափակել է Լիտովկինը:

Այս խորագրի վերջին նյութերը