Լրահոս

31.10.2011 14:41


ՀՅԴ բյուրոյի անդամը մտավախություն չունի եկեղեցուն պատկանող գույքի և հողատարածքների ցուցակի վերաբերյալ

ՀՅԴ բյուրոյի անդամը մտավախություն չունի եկեղեցուն պատկանող գույքի և հողատարածքների ցուցակի վերաբերյալ

Այսօրվա ասուլիսում ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով հայ եկեղեցու գույքի և հողատարածքների՝ հարկերից ազատման օրինագծին, նշել է, որ դա շատ նուրբ հարց է։

Հայ առաքելական եկեղեցին յուրահատուկ տեղ ունի մեր կյանքում, որը, սակայն, վերաբերում է հոգևոր ոլորտին և ոչ թե նյութական,–նկատել բանախոսը։

Նրա խոսքերով՝ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է հատուցել այն, ինչ եկեղեցին կորցրել է խորհրդային և ցարական ժամանակահատվածում։

Միևնույնն է՝ նրանք հարկ չէին վճարում,–նկատել է բանախոսը։

Սակայն նրա մտահոգությունն այն է, որ կրոնական այլ կազմակերպություններ նույնպես կարող են օգտվել այդ նախադեպից և նույնպես նման հարց բարձրացնել։

Խոսելով ներկայացված ցուցակից՝ Վ. Հովհաննիսյանն ասել է, որ իրենք մտավախություններ չունեն այդ հարցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը