Քաղաքական

23.11.2023 16:14

Հայաստանը հավանություն չի տվել ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակում երկու փաստաթղթի ընդունմանը

Հայաստանը հավանություն չի տվել ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակում երկու փաստաթղթի ընդունմանը

Հայկական կողմը հավանություն չի տվել այսօր տեսակապի ձևաչափով անցկացված ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացված բանաձևերի երեք նախագծերից երկուսի քվեարկությունից։ Այս մասին տեղեկանում ենք Sputnik Բելառուսից։

Օրակարգում երեք հարց էր ընդգրկված` նացիզմի վերականգնման և պատմական ճշմարտության խեղաթյուրման հետ կապված գործողությունների համար պատասխանատվության վերաբերյալ առաջարկությունների նախագծի մասին, աղքատացված ուրանով զինամթերքի կիրառման հնարավոր հետևանքների մասին, ինչպես նաև Կանադայի խորհրդարանում ՍՍ «Գալիցիա» դիվիզիայից նացիստի արդարացնելու և խրախուսելու փորձի հետ կապված հայտարարության նախագծի վերաբերյալ։ Վերջին երկու բանաձևերը հավանության չեն արժանացել հայ խորհրդարանականների կողմից։

ՀՀ ԱԺ–ի ներկայացուցիչները ուրանով արկերի կիրառման հնարավոր հետևանքների մասին հայտարարության նախագծի հետ կապված կարծիք են հայտնել, որ փաստաթուղթը լիարժեք չէ, դրա որոշ կետեր էլ չեն համապատասխանում 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՄԱԿ–ի ԳՎ համապատասխան բանաձևին։

«Հասկանալի չէ նաև կետերից մեկի ձևակերպումը, որն անիմաստ է դարձնում բոլոր նախորդ կետերը։ Այդ խմբագրման համաձայն` աղքատացված ուրանով զինամթերք կարելի է օգտագործել, բայց պատասխանատու կերպով։ Վերոնշյալը հաշվի առնելով` ՀՀ ԱԺ–ն չի մասնակցի հարցի քվեարկությանը։ Եվ խնդրում ենք մեր դիրքորոշումը ներառել նիստի արձանագրության մեջ»,-ընգդծել են խորհրդարանականները։

ՀԱՊԿ ԽՎ քարտուղարությունում իրենց հերթին նշել են, որ կանոնակարգի համաձայն` կոնսենսուսի սկզբունքը տվյալ դեպքում կպահպանվի։

«Հաշվի առնելով, որ եթե պատվիրակություններից մեկը ձեռնպահ է մնում կամ չի մասնակցում քվեարկությանը, տվյալ փաստաթուղթը նիստի արձանագրության մեջ կարող է ընդունվել համապաստախան նշումով»,-ընդգծել են ՀԱՊԿ–ում։

Բանաձևի նախագծում խոսվում է աղքատացված ուրանով զենքի կիրառման հետևանքով շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտմամբ պայմանավորված բնապահպանական, մարդասիրական և տեխնոգեն հետևանքների մասին։ Հիշեցնենք, որ նախկինում նման արկեր կիրառում էին միայն ՆԱՏՕ–ի երկրները։ Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ պետություններ ուրանով արկերն Ուկրաինային են փոխանցել։

Ինչ վերաբերում է չընդունված երկրորդ փաստաթղթին, ապա դրա հետ կապված ՀԱՊԿ ԽՎ հայտարարության նախագիծ է մշակել կանադական խորհրդարանում նացիստի արդարացման և խրախուսման փորձի վերաբերյալ։ Հայկական կողմն առարկություններ է հայտնել, քանի որ ՀԱՊԿ ԽՎ բանաձևի նախագծում կանադացի օրենսդիրների հասցեին բավականին կոշտ գնահատականներ են հնչում։

ՀՀ ԱԺ պատգամավորները փաստել են նաև, որ Կանադան Երևանի համար բարեկամական պետություն է։

Հայկական կողմը միանշանակ պատրաստ կլիներ միանալու նախագծին, եթե այն լիներ զուտ ՄԱԿ–ի ԳՎ 78-րդ նստաշրջանի բանաձևի շրջանակում, որը վերնագրված է որպես պայքար նացիզմի և նեոնացիզմի հերոսացման դեմ։ Վերոնշյալը հաշվի առնելով` Հայաստանի ներկայացուցիչները ՀԱՊԿ ԽՎ են ուղարկել նոր նախագիծ։ Մասնագիտական մշտական հանձնաժողովի հաստատումից հետո այն կներկայացվի խորհրդին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։