Լրահոս

31.10.2011 14:31


Վ. Հովհաննիսյան. «Ադրբեջանի՝ ՄԱԿ–ի ԱԽ ոչ մշտական անդամ դառնալը լուրջ ձախողում է»

Վ. Հովհաննիսյան. «Ադրբեջանի՝ ՄԱԿ–ի ԱԽ ոչ մշտական անդամ դառնալը լուրջ ձախողում է»

ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով Ադրբեջանի՝ ՄԱԿ–ի ԱԽ ոչ մշտական անդամ դառնալուն, նշել է.

Հանրապետականները փորձում են դա ներկայացնել, թե լուրջ ձախողում չէ, սակայն իրականում դա լուրջ բացթողում է։

Ըստ բանախոսի՝ եթե լսեին իրենց, ապա Հայաստանի թեկնածությունը չէին հանի. «Մեր դիվանագիտությունը կարող է արձագանքել Ադրբեջանին, բայց պետք է ակտիվ գործունեություն ցուցաբերի»։

Ադրբեջանի լիազորությունները բավական լայն են, միայն վետոյի իրավունք չունի,–մտահոգություն է հայտնել նա։

Ես վստահ չեմ՝ որքանով է պատրաստ մեր դիվանագիտությունը դիմակայել Ադրբեջանի կողմից ձեռնարկվելիք քայլերին։ Նրանք ձգտելու են անդառնալի զիջում պարտադրել Հայաստանին,–ավելացրել է Վ. Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը