Լրահոս

31.10.2011 14:23


Վահան Հովհաննիսյան. «Թող իրենց մնա իրենց տաշտակը»

Վահան Հովհաննիսյան. «Թող իրենց մնա իրենց տաշտակը»

ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, արձագանքելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը, ասել է, որ ինքն ընկալում է այն, ինչ ասված էր։

Սա առաջին դեպքը չէ, երբ ՀՀԿ ղեկավարներն անում են մի հայտարարություն, որը հետո գործընկերները ստիպված են լինում հերքել կամ բացատրել։

Նրա խոսքերով՝ երկու ձևով կարելի է մեկնաբանել այդ հայտարարությունները։

Իրենք ասում են այն, ինչ մտածում են, որ երկար կքննարկվի, կամ անփույթ բաներ են խոսում, որոնք հետո պետք է հերքեն կամ մեկնաբանեն։ Թող իրենց մնա իրենց տաշտակը,–ընդգծել է Վ. Հովհաննիսյանը։

Նա նաև նկատել է, որ վարչապետը, փաստորեն, համագործակցողների և չհամագործակցողների մեջ բաժանում է դնում։

Ըստ բանախոսի՝ համագործակցել նշանակում է հաշվի առնել մյուսների տեսակետները, փոխզիջումների գնալ, իսկ ինչ մենք տեսել ենք ՀՀԿ–ի կողմից, նշանակում է հլու–հնազանդ լինել, չքննադատել նրանց։ Վ. Հովհաննիսյանը նաև հավելել է, որ մեր երկրում քննդատողը, ավելի ճիշտ՝ վերլուծողը դիտվում է որպես թշնամի։

Եթե իսկապես համագործակցության ցանկություն ունենային, Ադրբեջանը չէր դառնա ՄԱԿի ԱԽ անդամ, չէին լինի հայթուրքական արձանագրությունները, չէր լինի ներկա տնտեսական ծանր վիճակը,–նշել է Վ. Հովահննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը