Լրահոս

31.10.2011 13:40


Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գիծը գործելու է նոյեմբերի 1-ից

Մարդու իրավունքների պաշտպանը, համագործակցելով 9 հասարակական կազմակերպությունների հետ, վերաբացում է իր արագ արձագանքման ծառայությունը:

Արագ արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու և շուրջօրյա հեր­թա­պա­հու­թյունն իրականացնելու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխա­տա­կազ­մի աջակցությամբ ս/թ նոյեմբերի 1-ից գործարկվելու է շուրջօրյա օպերատիվ 116 ե­ռա­նիշ հե­ռախոսահամար (թեժ գիծ): Աշխատակազմի կող­մից սպա­սարկ­­­վող թեժ գի­ծը գործելու է նաև ոչ աշ­խա­տանքային՝ տոնական ու հի­շա­տա­կի և հան­գստ­­յան օ­րերին: Ընդ որում, թեժ գծի բոլոր մուտ­քային զանգերը անվճար են հանրապետության բոլոր մարզերից:

Արագ արձագանքումն իրականացվում է այն բոլոր դեպ­քե­­րում, երբ անձն անհիմն բերման է ենթարկվել իրավապահ մարմինների կողմից (ոս­տի­կա­­նու­թյուն, դա­տախազություն, Հատուկ քննչական ծառայություն, Ազգային ան­վտան­գու­թյան ծա­ռա­յու­թյուն), այնտեղ են­թար­կ­վել դաժան, անմարդկային, արժանապատվությունը ն­­վաստացնող վե­­րա­բերմունքի, կամ առ­կա է այդպիսի վերաբերմունքի արժանանալու սպառ­­նալիք, վա­րույթն իրականացնող մարմնի (հետաքննություն և նախաքննություն) կող­մից չեն բա­վա­րար­վում անձի օրինական միջնորդությունները` մաս­նա­վո­րա­պես պաշտ­­­պան ու­­նե­նա­լու, թարգ­մանիչ ունենալու, դատաբժշկական ուղեգիր տրա­­­մա­դրելու, առաջին բուժ. օգ­­նու­թյուն տրա­մադրելու վերաբերյալ, քրեակատարողական հիմնարկներում կալանավորը, կամ դա­տա­պարտյալը են­­թար­կ­վել են դաժան, անմարդկային վերաբերմունքի /ծեծ, խոշ­տան­գում և այ­լն/, զորամասում տեղի է ունեցել, կամ շարունակվում է տեղի ունենալ խոշ­տան­­­գում­, զինվորական ծառայության են զո­րա­կո­չում անձի, ով ունի առողջական լուրջ խն­դիր­­ներ, ԴԱՀԿ ծառայությունը կատարողական գոր­ծողություններն իրականացնում է ան­­օ­րի­­նա­կան եղանակով և այլն:

Նշված դեպքերում արագ արձագանքում իրականացվում է հե­տև­յալ եղա­նակ­նե­րով. անհրաժեշտ ի­­րավական խորհրդատվության ­տ­րա­մա­դ­րում, անհրաժեշտության դեպքում հա­մա­­պատասխան վայրի /հաստատություն/ այցելություն, իսկ առանձին դեպքերում տեղեկատվության փոխանցում պատ­կան մար­մնին կամ տե­ղե­կատ­­վության ճշգրտում:

Արագ արձագանքման ծառայությունը իրականացվելու է Մարդու իրավունքների պաշտպանի և հասարակական կազմակերպությունների մարդկային, տեխնիկական և նյութական ռեսուրսներով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը