Լրահոս

31.10.2011 13:32


ՀԱԿ ներկայացուցիչ. «Հույսը վերջինն է մեռնում»

ՀԱԿ ներկայացուցիչ. «Հույսը վերջինն է մեռնում»

ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Մովսես Արիստակեսյանը, «7օր»–ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետորսյանը վերջին հանրահավաքում հայտարարել էր, թե կհամագործակցի Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող ուժերի հետ, արդյոք «Ժառանգության» հետ համագործակցություն հնարվո՞ր է, ասել է.

–«Ժառանգության» պահանջը ես չեմ լսել, բայց եթե պահանջում է և համագործակցում է, ապա ինչո՞ւ չէ՝ կարելի է համագործակցել։

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ Լևոն Տեր–Պետրոսյանը  հայտարարել է, թե ՀԱԿ–ը պատրաստվում  է հերթական ընտրությունների, իսկ ՀԱԿ ներկայացուցիչները և անձմաբ ինքը հայտարարարում էին, թե անպայման լինելու են արտահերթ ընտրություններ, Մովսես Արիստակեսյանը պատասխանել է, թե նման բան չկա։

–Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարել է, թե մենք պահանաջում ենք նախագահի  հրաժարականը, և հրաժարականը յուրաքանչյուր  պահի կարող է լինել։ Մենք մոբիլիզացնում ենք ժողովրդին այդ նպատակի շուրջը, և եթե բանը հասնի մինչև հերթական ընտրություններ, ապա դա նույնպես կօգտագործվի այդ նպատակի համար,–ասել է նա։

Դիտարկմանը, թե իսկ եթե այնուամենայնիվ հասնի հերթական ընտրությունների օրը, ու Սերժ Սարգսյանը հրաժարական չտա, ապա ի՞նչ պատասխան իրենք պիտի տան ժողովրդին չիրականացված  խոստումների համար, նա պատասխանել է, թե իրենք կհասնեն արտահերթ ընտրություններին։

Դեռ հույս կա, հույսը վերջինն է մահանում։ Մենք  պատրաստվում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականին ամեն օր,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը