Լրահոս

14.01.2011 16:28


Ղազախստանը Նազարբաևի լիազորությունները երկարաձգելու վերաբերյալ հանրաքվե կանցկացնի

Ղազախստանը Նազարբաևի լիազորությունները երկարաձգելու վերաբերյալ հանրաքվե կանցկացնի

Հանրաքվեն Նազարբաևին հնարավորություն կտա իշխել մինչև 80 տարեկանը։ Ղազախստանի խորհրդարանը երկու պալատների համատեղ նիստում օրենսդրական փոփոխություններ է իրականացրել, որոնք հանարավորություն կտան հանրաքվեի միջոցով մինչև 2020թ. երկարաձգել նախագահ Նուրսուլթան Նազարբաևի լիազորությունները։

Նախատեսված հանրաքվեն ԱՄՆ-ում անվանել են «հարված ժողովրդավարությանը»։

Ինքը՝ 70-ամյա առաջնորդը, ով արդեն 20 տարի է՝ ղեկավարում է երկիրը, հունվարի 7-ին հրմանագրով մերժել է հանրաքվե անցկացնելու մասին խորհրդարանի առաջարկությունը, որի օգտին հավաքվել էր ընտրողների 5 մլն ստորագրություն։ Սակայն ուրբաթ օրը խորհրդարանը քվերակությամբ հաղթահարել է նախագահի վետոն։

2012թ. Ղազախստանում պետք է անցկացվեին հերթական նախագահական ընտրությունները, որոնցում Նազարբաևը մտադիր էր դնել իր թեկնածությունը։ Հիմա, սակայն, հերթական նախագահական ընտրարշավի կարիքը չկա։

Եվրամիությունը կարծում է, որ Ղազախստանի նախագահի լիազորություններն առանց ընտրությունների մինչև 2020թ. երկարաձգելու ցանկացած որոշում հակասելու է ժողովրդավարությանը և Ղազախստանի հավատարմությանը պետության պատասխանատու կառավարմանը։ Այս մասին ասվում է ԵՄ-ի՝ ուրբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ։

-ԵԱՀԿ անդամ պետությունները համաձայնել են այն բանի հետ, որ պարբերաբար և իրական ընտրությունների միջոցով արտահայտած ժողովրդի ազատ և արդար կամքը ողջ կառավարության լիազորությունների և օրինականության հիմքն է։ Մենք ընդգծում ենք, որ Ղազախստանի գործող սահմանադրությունը նախատեսում է պարբերաբար և ազատ ընտրությունների անցկացում, և կարծում ենք, որ այդ կարևորագույն դրույթների փոփոխմանը հակազդեցություն կցուցաբերվի,-ասվում է հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը