Քաղաքական

21.11.2023 10:28

ՔՊԿ-ն նիստը սկսեց «աճպարարությամբ»․ ընդդիմադիր խմբակցությունները փոխեցին օրակարգը

ՔՊԿ-ն նիստը սկսեց «աճպարարությամբ»․ ընդդիմադիր խմբակցությունները փոխեցին օրակարգը

Այսօր, նոյեմբերի 21-ին հրավիրված էր Երևանի ավագանու նիստ։ Օրակարգում ներռաված հարցերի մեծ մասը չզեկուցվող էին ինչը առաջացրել էր ընդդիմադիր խմբակցությունների դժգոհությունը։ Ընդդիմադիր խմբակցությունները պլանավորում էին բոյկոտել նիստը և չապահովել քվորում, սակայն «Քաղաքացիական պայմանագիրը» ինչպես սպասելի էր փորձեց իր հարցերը լուծել «աճպարարությամբ»։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ավագանու անդամների նիստերի դահլիճ մտնելը արդեն իսկ նշանակում է նրանց գրանցում և փորձեց այդ հիմքով շարունակել նիստը։

Օրենքը, սակայն հստակ սահմանում է, թե որ դեպքում և ինչպես են գրանցվում ավագանու անդամները։ Երևանի ավագանու կանոնակարգի 71-րդ կետի 1 -ին ենթակետը ասում է․ «Նիստին ներկայացած Ավագանու անդամների գրանցումը կատարվում է նիստը վարողի հայտարարությամբ` էլեկտրոնային համակարգով, տասը վայրկյանի ընթացքում, իսկ համակարգը չգործելու դեպքում` նիստը վարողի կողմից` Քաղաքապետարանի աշխատակազմի օժանդակությամբ»։ Ինչպես տեսնում ենք օրենքը ևս ասում է, որ ավագանու միայն դահլիճ մտնելը չի կարող համարվել գրանցում։

Ավագանու «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները ընդմիջում խնդրեցին և դուրս եկան նիստերի դահլիճից։ Խմբակցությունների պահանջը հստակ էր՝ ավագանու օրակարգում ներառված բոլոր հարցերը պետք է դառնան զեկուցվող։ Ի վերջո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստիպված եղավ տեղի տալ և չզեկուցվող բոլոր հարցերը քվեարկությամբ դարձան զեկուցվող։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։