Բանակի վարկաբեկմանն ուղղված պատասխանատվության մասին
ՀՀ Պաշտպանության նախարարին
Բանակի վարկաբեկմանն ուղղված պատասխանատվության մասին Ձեր վերջին հայտարարությունը մտահոգության տեղիք է տալիս այն պատճառով, որ անդրադառնում եք միայն մակերեսային հարցերին, ստվերում թողնելով լրջագույն խնդիրներ, այդ թվում, սահմանադրական կարգի խախտումներ:
Այդ կապակցությամբ, հայաստանցիս ԶՈՒ ղեկավարության հանդեպ ունի լրջագույն պահանջներ, մասնավորապես՝
- բանակին չներքաշել քաղաքական գործունեության մեջ /նոյեմբեր 2007թ. կամ փետրվար 2008թ, այդ թվում, Ձեր հրապարակային աջակցությունը ՀՀԿական ՀՀ Նախագահի թեկնածուին/,
- ապօրինի որոշումներ չընդունել ընտրություևններին զինծառայողների մասնակցության մասին /ապրիլ-մայիս 2009թ./,
- վերահսկել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի պահանջների կատարմանն, այդ թվում, վերջիններիս փոփոխություններից հետո: Այդ անվերահսկելիության հետևանքով է, որ բարձրաստիճան պաշտոնյանների գերակշող մեծամասնությունը, այդ թվում, կառավարությունում Ձեր գործընկերները Վարչապետի և փոխվարչապետի գլխավորությամբ զինծառայություն չեն անցել կամ որևէ օրենքով նախատեսված տեղեկատվություն չունենք պետական պաշտոնյաների զինծառայություն չանցնելու պատճառների մասին,
- թույլ չտալ կուսակցական գործունեությունը բանակում, այդ թվում, ՀՀԿ երիտասարդական ստորաբաժանման կողմից / www.hhk.am/,
- ժամանակին կանխել որոշ սպաների հոռի բարքերը և այլն:
Մի՞թե այստեղից չի սկսվում զինդաստիարակությունը կամ, ցավոք, բանակի վարկաբեկումը:
Այնպես, որ կառուցողական կլինի խոստացած «առավել խիստ մոտեցումը» սկսել այս «բարձրաստիճան» ապօրինություններից և հավատացեք, որ դա անմիջապես դրական անդրադարձ կունենա բանակային իրավիճակի վրա...

- բանակին մասնակից չդարձնել ներքաղաքական գործընթացներին /01.03.2008թ/,

...դա նաև արդար կլինի:
Հարգանքով՝
ՀՊԱԿ նախագահ Ռ. Թորոսյան